Քաբուլի օդանավակայանում 6 հազար մարդ կա. Պետդեպարտամենտ

Մանրամասներ

ա

Վեց հազար մարդ, որոնց հետ ամերիկյան հյուպատոսության աշխատակիցները իրականացրել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, այժմ գտնվում են Քաբուլի օդանավակայանում: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Ես կարող եմ հաստատել, որ այս պահին օդանավակայանում 6 հազար մարդ կա, որոնց հետ մեր հյուպատոսության աշխատակիցները կատարել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, եւ նրանք շուտով ինքնաթիռ կնստեն», - ասել է նա: