ՊՆ․ ԿԱՐԵՎՈՐ․ Այսօր Սոթքի հատվածում 1 վիրավոր ունենք․ Մեկ զոհ եւ մեկ վիրավոր կա Ադրբեջանական կողմից

ՀՀ ՊՆ․ Մանրամասներ

1

Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ եւ մեկ վիրավոր:

ՀՀ ՊՆ