Լավրովը կոչ է արել ռուսաստանյան փոխադրող ընկերություններին ուշադրություն դարձնել Ղարաբաղի տարանցիկ ներուժին

Մանրամասներ

1

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսաստանյան ավտոմեքենաների փոխադրումներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքին, այն, ըստ իս, կունենա ակնհայտ տնտեսական օգուտ:

Կարևոր է, որ մեր անմիջական հարևանությամբ գտնվող այս հատվածի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ»,-ասել է Լավրովը Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպմանը: