Ռուսական Ил-112В ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ VIDEO

Մանրամասներ

Մոսկվայի մարզում Կուբինկա օդանավակայանի մոտ վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել Ил-112В ռազմական տրանսպորտային ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է «Life»-ը:

Թռիչքի ժամանակ հրդեհվել է շարժիչը: Նախնական տվյալներով անձնակազմի երեք անդամները մահացել են:

Այժմ «Ռոստեկը» հանձնաժողով է ստեղծում՝ ուսումնասիրելու Ил-112В ինքնաթիռի վթարի պատճառները: Նրա ղեկին եղել է փորձնական օդաչու Ռուսաստանի հերոս Նիկոլայ Կույմովը։

Վթարի տարբերակներից են համարվում տեխնիկական անսարքությունը և օդաչուի սխալը: