Նվազագույն գին՝ հյուրանոցային համարների համար. Եգիպտոսի իշխանությունը որոշում է կայացրել

Մանրամասներ

ա

Եգիպտոսի իշխանությունը նոյեմբերի 1-ից հյուրանոցային համարների համար նվազագույն գին կսահմանի: 4-րդ կատեգորիայի հյուրանոցներում մեկ օրը կարժենա 28 դոլար, 5-րդ կատեգորիայի հյուրանոցներում՝ 40 դոլար, հաղորդում է TourDom-ը՝ հղում անելով Եգիպտոսի տուրիզմի նախարար Հալեդ ալ-Անանիին:

Այլ մանրամասներ նա չի հայտնել:

Դիտորդների գնահատմամբ՝ Եգիպտոսի հանգստավայրերում հանգստի արժեքն արդեն ավելացել է՝ մինչքովիդային շրջանի հետ համեմատ: