Գերիների հարազատները գիշերել են կառավարության շենքի մոտ

Մանրամասներ

1

Ռազմագերիների ծնողները շարունակում են բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց: Պահանջը նույնն է՝ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ երեկ հերթական անգամ գերևարվածների հարազատները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի կամ իրավասու որևէ մեկի հետ, ով կկարողանա սպառիչ պատասխաններ տալ իրենց հարցերին: Ռազմագերիների հարազատները ցանկանում էին հստակեցնել, թե ինչ աշխատանքներ է տանում իշխանությունն իրենց գերիների վերադարձի ուղղությամբ:

Սակայն Նիկոլ Փաշինյանն օգնականի միջոցով հասկացրել էր, որ չի կարող ընդունել գերիների հարազատներին: Իսկ կառավարության ներկայացուցիչների հանդիպումները ծնողներին չեն բավարարել, և նրանք գիշերել են կառավարության շենքի մոտ: