Ապագան մենք ենք. ՀՀ նախագահը՝ ԱԺ-ում

Մանրամասներ

Ձեզ հնարավորություն է ընձեռվել նախ մշակել, ապա իրականացնել աապագային միտված իրական ռազմավարական ծրագրեր։ Այս մասին ԱԺ անդրանիկ նիստում հայտարարեց նախագահ Արմեն Սարգսյանը՝ հաջողություն մաղթելով նորընտիր պատգամավորենրին։

«ՀՀ քաղաքացիները ակնկալում են, որ գտնվեն առկա խնդիրների լուծումները և կդրսևորվի կամք՝ Հայաստանը ուղղորդելու դեպի զարգացում, դեպի ապագան։ Այդ ապագան պետք է կերտվի ուժեղ, հավասարակշռված և առաջադեմ պետության տեսլականի շուրջ։ Ապագան առանձին վերցրած մեզնից որևէ մեկի, կամ առանձին կուսակցության շահերը չեն, ապագան մենք ենք՝ որպես մեկ ամբողջություն միավորված ընդհանուր պատամական հիշողությամբ, ինչպես նաև մեր երեխաների, նախնիների հանդեպ ունեցած պարտքով։ Նախնիների, որոնք դարեր շարունակ պայքարել են սեփական անկախ պետություն ունենալու համար։ Մենք պարտավոր ենք խորապես գիտակցել և արժևորել միջազգայնորեն ճանաչված պետակաանության առկայության փաստը։»,- հայտարարեց նախագահը։