Պարգևատրումներ՝ Ազգային ժողովում

Մանրամասներ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հերթական անգամ պարգևատրել է Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին ու աշխատողներին։ Այս մասին հայտնում է 168.am-ը:

Միրզոյանի հուլիսի 26-ի որոշմամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները, աշխատողները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով։

Համեմատության համար նշենք, որ Ազգային ժողովում պարգևատրումներ տրվել են նաև հուլիսի 9-ին։