Հաքերները դատարկել են բանկոմատները գրեթե քառորդ միլիոն եվրոյով

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Երկու հաքերներ դատարկել են ամբողջ Եվրոպայում բանկոմատները գրեթե քառորդ միլիոն եվրոյով:

Ինչպես հայտնում է Euronews-ը, Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալի՝ երկուսն էլ Բելառուսից:

Նրանք հասանելիություն են ստացել բանկոմատների նկատմամբ, հեռավար կարգով «հրահանգել» բանկոմատներին գումար փոխանցել:

Ընդհանուր առմամբ գողացվել է մոտ 230 000 եվրո:

Հետաքննությանը մասնակցում են ոստիկաններ Լեհաստանից,Գերմանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Չեխիայից եւ Սլովկիայից: