Դրանից քաղաքական հոտ է գալիս. Կալաշնիկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն տեղակայելու մասին ունի քաղաքական բնույթ։ Այս մասին, Հրապարակի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

«Նման անվտանգային հարցերը ավելի հաճախ որոշվում են սուս ու փուս։ Հայտարարությունները բաց հարթակներում, մամուլի ներկայությամբ արվում են այն ժամանակ, երբ ինչ որ քաղաքական միավորներ հավաքելու անհրաժեշտություն կա կամ էլ կառավարության կամ խորհրդարանի մակարդակում կամ այլուր ինքնահաստատման հարց կա»,- ասել է Կալաշնիկովը «Ինտերֆաքսի» հետ զրույցում։ Նա նշել է, որ նախ այդ գաղափարները Փաշինյանը կարող էր քննարկել ըստ պատշաճի։

«Նա ՀԱՊԿ անդամ է, հասկանում է երկրների դիրքորոշումները, որոնք անդամակցում են այդ կազմակերպությանը, մասնավորապես՝ Տաջիկստանի, հասկանում է, որ իրենց մոտ անհանգիստ է։ Սրանով պայմանավորված ամեն բան պետք է անել չափազանց կոկիկ»,- ասել է Կալաշնիկովը։ Նա հավելել է, որ հարցը չափազանց բարդ է եւ լուրջ եւ պետք է առաջնահերթ որոշվի երեք երկրների՝ Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի կողմից։

«Եթե առաջին հերթին հանրային հարթակում է հնչեցվում, ուրեմն դրանից քաղաքական հոտ է գալիս»,- ասել է Կալաշնիկովը։