Հայիթիի սպանված նախագահի ընտանիքը հեռանում է երկրից

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի այրին՝ Մարթին Մոիզը, երեխաների ուղեկցությամբ չորեքշաբթի հեռացել է հանրապետությունից, տեղեկացնում է «Հայիթի-24»-ը։

Քաղաքական գործչի ընտանիքը մեկնել է Ֆլորիդա (ԱՄՆ), որտեղ Մարթին Մոիզը կշարունակի բուժումը ստացած վիրավորումից հետո։

Պետության ղեկավարը սպանվել էր հուլիսի 7-ին նրա նստավայրի դեմ անհայտ անձանց հարձակման հետեւանքով, վիրավորվել էր նաեւ նրա կինը։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ հարձակում գործած խմբի մեջ եղել է Կոլումբիայի առռնվազն 26 քաղաքացի, որոնց մի մասն արդեն կալանավորված է։ Ժովենել Մոիզին հողին են հանձնել հուլիսի 23-ին Կապ Հայիթիեն քաղաքում (հանրապետության հյուսիս)։