Նոր դեսպաններ ունենք

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ի հրամանագրերով Հայաստանի դեսպաններ է նշանակել Եգիպտոսում, Թուրքմենստանում, Կուբայում, Կոլումբիայում և Բոլիվիայում:

Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ նախագահը
Հրաչյա Փոլադյանին նշանակել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կահիրե), 

Ռուբեն Խարազյանին՝ Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Աշգաբատ),

Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին, համատեղության կարգով, Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա),

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանին, համատեղության կարգով, Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրազիլիա):