Փաշինյանը հանձնաժողով է ստեղծում, որը կքննի 44-օրյա պատերազմի հանգամանքները

Մանրամասներ

ՔՊ կուսակցության գրասենյակում քիչ առաջ ավարտվեց նիստը: Նիկոլ Փաշինյանը հեռացավ գրասենյակից, Ալեն Սիմոնյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ քննարկվել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը: Սիմոնյանն ասաց, որ այդ հանձնաժողովում ներառված են լինելու այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են Փաշինյանի հետ հետընտրական հանդիպումներին: