Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա. Լուկաշենկո

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երախտագիտություն է հայտնել ադրբեջանական կողմին երկիր նավթ մատակարարելու համար` անկախ արևմտյան երկրների հակազեցությանը: Ինչպես հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը, այս մասին Լուկաշենկոն հայտնել է Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը` նվիրված երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտին:

Լուկաշենկոն վստահեցրել է, որ Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա: «Մենք պատրաստ ենք իրագործել այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջան վերջերս կատարած այցի ժամանակ»,- ասել է բելառուս ղեկավարը: 

Լուկաշենկոն նշել է նաև, որ բելառուսական կողմը մտահոգված էր «անցյալ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտության պատճառով»:

«Հիմնականում Ադրբեջանի և ձեր նախագահի դիրքրոշման շնորհիվ ձեզ հաջողվեց կայունացնել իրավիճակն ու հասնել առկա խնդիրների խաղաղ կարգավորման: Իհարկե, խաղաղության ուղին նոր է սկսում: Ե՛վ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդն արժանի է հանգիստ, խաղաղ կյանքի»,- ընդգծել է բելառուս առաջնորդը:   

Նշվում է, որ 2020 թվականին Ադրբեջանը մոտ 1 մլն տոննա նավթ է մատակարարել Բելառուսին: Նավթահումքի մատակարարումը շարունակվում է նաև 2021 թվականին: