Մայրաքաղաք կառավարական զորքեր են մտցվել. Al Mayadeen

Մանրամասներ

Հուլիսի 25-ի երեկոյան կառավարական բանակի ստորաբաժանումեր են մտցվել Թունիսի մայրաքաղաք: Այդ մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ զորքերը դիրքեր են զբաղեցրել քաղաքի կենտրոնում, մասնավորապես, Ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի (ԺՆԱ, միապալատ խորհրդարան) եւ ազգային հեռուստաընկերության կենտրոնակայանի շենքերի մոտ:

Միջոցները ձեռնարկվել են նախագահ Քայիս Սայիդի որոշումից անմիջապես հետո, որը հայտարարել է ԺՆԱ-ի գործունեության դադարեցման, բոլոր պատգամավորների խորհրդարանական անձեռնմխելիության վերացման եւ վարչապետ Խիշամ Մաշիշիի պաշտոնաթողության մասին: Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, ԺՆԱ-ի աշխատանքը դադարեցված է 30 օրով: Բացի դրանից, նախագահը ցուցում է տվել արգելել ուղեւորությունները բոլոր պատգամավորների եւ մի շաք պետական պաշտոնյաների համար:

Մինչդեռ ԺՆԱ-ի նախագահ, «Ան Նահդա» իսլամական կուսակցության առաջնորդ Ռաշիդ Գանուշին թունիսցիներն կոչ է արել «գործելու խաղաղ՝ ժողովրդավարության վերականգնման համար», հաղորդել է Mosaտque FM ռադիոկայանը: Քայիսի որշումներն ընդունվել են այն բանից հետո, երբ հուլիսի 25-ին Թունիսի մի շաք խոշոր քաղաքներում կայացել են ցույցեր, որոնց մասնակիցները պահանջել են խորհրդարանի արձակում, քաղաքական ռեժիմի փոխում, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկում նրանց, ովքեր մեղավոր են հանրապետության համաճարակաբանական եւ սոցիալ-տնտեսական իրադրության վատթարացման հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: