Ռուս զբոսաշրջիկների նկատմամբ խիստ են լինելու. Հունիսի 22-ից սկսվել են Թուրքիա կանոնավոր և չարթերային չվերթները

Մանրամասներ

Թուրքիայի ինֆեկցիոնիստների միության ղեկավար Մեհմեթ Ջեյհանը ռուս զբոսաշրջիկների նկատմամբ միջոցառումները խստացնելու կոչ է արել։

Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան կոչ էր արել վերադառնալ խիստ սահմանափակող միջոցների, քանի որ հուլիսի սկզբից ի վեր հիվանդների օրական աճը եռապատկվել է եւ կազմել 12 381 մարդ: Մի կողմից պետք է պատվաստվել, մյուս կողմից ՝ պետությունը պարտավոր է սահմանափակումներ մտցնել, իսկ բնակչությունը՝ պահպանել անվտանգության միջոցները։ Ռուսաստանցի զբոսաշրջիկների նկատմամբ պետք է ավելի խիստ միջոցներ կիրառել, գրել է Ջեյհանը։

Հունիսի 22-ից սկսվել են Թուրքիա կանոնավոր և չարթերային չվերթները: Ըստ մուտքի պայմանների՝ չպատվաստված զբոսաշրջիկները պետք է բացասական PCR թեստ ներկայացնեն, որը պետք է արվի ժամանումից 72 ժամ առաջ, պատվաստվածները պետք է համապատասխան վկայական ներկայացնեն պատվաստանյութի երկու բաղադրիչը ստանալու վերաբերյալ։ Հավաստագիրը պետք է լինի անգլերեն և պարունակի անձնագրի տվյալները։