Հայ դիպուկահարները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Հերթական ապատեղեկատվությունն է․ ՊՆ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 15:30-ի սահմաններում, հայկական զինված ուժերը , դիպուկահարները կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ՝ Քարվաճառի ուղղությամբ Շորժա գյուղի մոտակայքում:

Հերթական ապատեղեկատվությունն է: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը: