Ընտրություններից հետո տեսանք, որ այն ուժերը, որոնք Փաշինյանի դեմ էին հանդես գալիս, գնացին և ողջունեցին, հանդիպեցին նրա հետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Դիտարկմանը՝ ընդդիմությանն էլ են մեղադրում այս իրավիճակում պասիվ լինելու համար,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանն այսպես արձագանքեց.

«Պասիվություն ասվածն ինձ համար լավ ընկալելի չէ: Ես էլ եմ հանդիպել նման մեկնաբանությունների. Ոմանք առաջարկում են ընդդիմությանը գնալ Երասխ, ոմանք՝ Կութ կամ Սյունիքի հատված: Ի վերջո, պետք է հստակ հասկանանք, թե որն է առհասարակ ոչ միայն այս իրավիճակում, այլև երկրում տեղի ունեցող զարգացումներում ընդդիմության դերակատարությունը:

Մենք խոսում ենք մի ժամանակահատվածի մասին, երբ ըստ ԿԸՀ-ի՝ հանրության մոտ 54 տոկոսը գնացել և քվեարկել է այս իշխանության, այս իշխանության արածի և չարածի և այս իշխանության առաջադրած «ապագայի» համար: Այս իրավիճակում ես չեմ հասկանում, օրինակ՝ ընդդիմության անելիքը, բացի նրանից, ինչ անում է՝ հայտարարությունների, որոշակի ճնշման փորձերի, հանրությանն իրականությունը ներկայացնելու տեսանկյունից: Նույնիսկ չեմ խոսում այն մասին, որ ընտրական գործընթացները նոր են ավարտվել, և խորհրդարանական ընդդիմությունը հանդես է գալիս վիրավոր դիրքերից՝ ընտրությունների արդյունքները հաշվի առնելով: Եվ չեմ կարծում, որ այս փուլում ճիշտ են հարվածները, որոնք գալիս են նաև որոշակի առումով պրագմատիկ հատվածից: Ընտրություններից հետո տեսել ենք, որ այն ուժերը, որոնք Փաշինյանի դեմ էին հանդես գալիս, գնացին և ողջունեցին, հանդիպեցին նրա հետ:

Մենք տեսանք, որ երկրում ռեալ ընդդիմադիր ուժերի կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա: Եվ այս իրավիճակում այն մարդիկ, ովքեր փորձում են հասնել այս իշխանությունների հեռացմանը, գոնե այս փուլում պետք է իրենց սատարումը կամ գոնե նեյտրալ լինելը ապահովեն»:

Տիգրան Աբրահամյանը նկատեց. «Պետք է խոստովանել, որ գոնե այս իրավիճակում ընդդիմության գործիքակազմը՝ ակտիվորեն ազդելու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների վրա, այդքան էլ մեծ չէ: Մեր առաջնային քայլերից մեկը առաջիկայում հենց լինելու է մեր հնարավորությունների ընդլայնումը, իշխանության այս լկտիությունների, սամասուդների քաղաքականության զսպումը, բայց սրա համար նաև ժամանակ է պետք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում