Պատրաստ ենք օգնել. Իրանը Հարավային Կովկասում խաղաղության կոչ է անում

Մանրամասներ

ա

Իրանը Հարավային Կովկասում խաղաղության կոչ է անում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն՝ կապված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանային մարտերի հետ, հաղորդում է IRNA-ն:

Հաթիբզադեն հանդես է եկել նման հայտարարությամբ շաբաթ օրը: Նա հիասթափություն է հայտնել՝ կապված սահմանին մի քանի մարդոը սպանության եւ վիրավորման հետ եւ խաղաղության ու զսպվածության կոչ արել:

Նա հայտարարել է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ցանկացած օգնություն ցուցաբերելու Իրանի պատրաստակամության մասին: