Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվեց

Մանրամասներ

1

Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվեց։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։

Կալանավորմանը զուգահեռ դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, իրավաչափ է ճանաչել ձերբակալության որոշումը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել էր հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում  երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։