Գյուղերում, օրինակ, հովիվների պակաս կա, գնում տարբեր երկրներից ենք հովիվ բերում

Մանրամասները՝ տեսանյութում

1

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից այսօր հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է պատրաստվում «բերման ենթարկել» արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, ինչի մասին հայտարարել էր նա երեկ, և միայն բերմա՞ն են ենթարկելու, թե՞ ասֆալտին էլ են պառկեցնելու:

Քերոբյանը նախ ասաց, որ ինքը դա կատակով է ասել:

«Ես իմ կոչով փորձել եմ ընդգծել էն, որ Հայաստանում հիմա կան բազմաթիվ աշխատատեղեր, և էն մարդիկ, ովքեր իրենց բախտը դրսում են փորձում, հաստատ էստեղ կկարողանան լավ աշխատատեղեր ճարել, մանավանդ իմ նշած ոլորտներում»,-ասաց Քերոբյանը:

Հետո նշեց, որ գյուղերում, օրինակ, հովիվների պակաս կա, որ գնում տարբեր երկրներից հովիվ են բերում:

Մանրամասն` տեսանյութում