Իրանում լուրջ կասկածներ ունեն և կմիջամտեն, եթե Փաշինյանը գնա միակողմանի զիջումների

Մանրամասներ

1

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը շնորհակալություն էր հայտնել Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորանքների համար:

Ալիևին հասցեագրված ուղերձում նա Ադրբեջանի ղեկավարին շնորհավորել էր «բռնազավթված տարածքների ազատագրման, այդ տարածքներում Ադրբեջանի պետական իշխանության վերականգնման և պետական սահմանների վերահսկողության հաստատման կապակցությամբ»:

Ինչի մասին է սա հուշում, արդյոք սա զուտ արարողակարգային հայտարարությո՞ւն է, թե՞ Հայաստանը կորցրել է իր հետաքրքրությունն Իրանի համար:

Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանի դիտարկմամբ, ԻԻՀ նորընտիր նախագահ Ռայիսիի՝ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձը հիմնականում պետք է դիտարկել դիվանագիտական ընդունված արարողակարգերի տրամաբանության շրջանակում, միաժամանակ չպետք է անտեսել որոշ կարևոր հանգամանքներ:

«Առաջին՝ Ռայիսիի գերխնդիրը երկրի անմխիթար տնտեսական իրավիճակի կարգավորումն է, որը երկրում բազմաթիվ սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերների պատճառ է դարձել: Նորընտիր նախագահին առաջին հերթին անհրաժեշտ է սահմաններում կայունություն՝ բազմաթիվ ներքին մարտահրավերների վրա կենտրոնանալու համար: Երկրորդ. ՀՀ գործող իշխանություններին դեռևս չի հաջողվել մշակել առկա իրողությանը համահունչ արտաքին քաղաքական ռազմավարություն, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ Իրան-Հայաստան հարաբերությունների ընթացքի և դրանց հնարավոր զարգացման վրա, այն դեպքում, երբ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով Ռայիսիին ուղղված շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահ Ալիևը բարձր է գնահատել երկու երկրների «ռազմավարական համագործակցությունը»՝ շեշտելով, որ Իրանի և Ադրբեջանի միջև «սահմանների ամբողջական վերականգնումը» նոր հորիզոններ է բացում երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:

Թեհրանում, որոշակի փորձագիտական շրջանակներ սա մեկնաբանում են՝ որպես Իրանին ուղղված հրավեր՝ դառնալու գլխավոր շահառուներից մեկը՝ Հարավային Կովկասում հետպատերազմյան շրջանում ձևավորված նոր ստատուս-քվոյի պայմաններում: Երրորդ և, թերևս, ամենակարևորը. Թեհրանում լուրջ կասկածներ կան առ այն, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Իրանի օգնության միջոցով, թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշմանը դիմակայելու փոխարեն, փորձելու է միակողմանի զիջումների և խաղաղության պայմանագրի ստորագրմամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արամ Շահնազարյանը:

Այս համատեքստում Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը շարունակեց, որ Թեհրանում խիստ մտահոգությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացներին, մասնավորապես՝ Մեղրու կամ Զանգեզուրի հնարավոր միջանցքի հետ կապված զարգացումներին՝ դրանք համարելով որպես մարտահրավեր և սպառնալիք՝ ուղղված իրենց անվտանգային շահերին:

«Կասկածից վեր է, որ եթե Իրանը վերը նշված գործընթացներն ու զարգացումները վերջնականապես ընկալի որպես առաջին կարգի և նշանակության մարտահրավեր՝ ուղղված իր անվտանգային մթնոլորտին, ապա նրա ամենաչնչին միջամտությունն անգամ կարող է փոխել տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների հավասարումները: Չմոռանանք, որ Իրանը համարում է, որ Թուրքիայի դաշինքն Ադրբեջանի հետ և Կենտրոնական Ասիայում նրա աճող հավակնությունները հակասում են իր շահերին, իսկ Թուրքիայի ռազմական ներկայության ամրապնդումը տարածաշրջանում մեծացնում է նաև Իրանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ներկայության հնարավորությունը: Թեհրանի մեկ այլ հիմնական մտահոգություններից մեկն էլ երկրի հյուսիսային սահմաններին արևմտյան և իսրայելական հատուկ ծառայությունների ներկայությունն ու նրանց հակաիրանական հետախուզական գործունեության ընդլայնումն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները