Հայաստանի ապագան ՍԴ-ի ձեռքում է

Մանրամասներ

1

«Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եզրափակիչ խոսքն իրավամբ ծափերի էր արժանի։ Ազնիվ, խելացի, իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացու խոսք, որին առարկելը բարդ է։ Նա ասում էր, որ  ՍԴ քննությունից «ներքին անարդարության եւ համընդհանուր պարտության զգացում» ունի, եւ դա բխում է ոչ միայն նրանից, որ իրենց միջնորդությունները մերժվում էին, հատկապես՝ ոստիկանությունից ապացույցներ պահանջելու միջնորդությունը, որի բավարարման դեպքում ակնհայտ կդառնար իրենց պահանջի արդարացիությունը, այլեւ այն «անփութությունից», որով կազմակերպվել է ՍԴ դատաքննությունը։ Նա ասում էր, որ սա բացառիկ շանս է Սահմանադրական դատարանի համար՝ դառնալու «Սահմանադրության եւ սահմանադրական կարգի իրական պաշտպան, արդարադատության եւ անկախ դատական համակարգի առաջնորդ», բայց այդ առաջնորդությունն իր գինն ունի՝ պատրա՞ստ են արդյոք նրանք վճարելու այդ գինը։

Դա «դժվարին աշխատանքն է, ճնշումներին դիմակայելու, ինքներդ ձեզ չխաբելու բացառիկ ազնվությունը»։

Ապա արձանագրում էր, որ ինչ վճիռ էլ «չկայացնի» ՍԴ-ն, իհարկե, կյանքը շարունակվելու է, սակայն այդ վճռից է կախված, թե ինչ ճանապարհով կընթանա մեր երկիրը։ Իսկ այդ վճիռն ամենաբարդը չի լինելու ՍԴ-ի համար՝ ամենաբարդ վճիռներն առջեւում են, երբ Հայաստանը ծանր ու ցավոտ որոշումներ՝ համաձայնագրեր է կայացնելու, որոնցով հանձնելու է ՀՀ տարածքները, փոշիացնելու է պատմական իղձերը, ստանձնելու է ստորացուցիչ պարտականություններ ու գնալու է զիջումների։ Իսկ դրանց դիմակայել կարող է երկու մարմին՝ Ազգային ժողովը եւ ՍԴ-ն։ Ընտրությունները լեգիտիմ ճանաչելով ՍԴ-ն, խորհրդարանը կհանի այդ ցանկից, քանի որ այն կդառնա մեկ անձի կամակատար եւ իր վրա կվերցնի այդ որոշումների ողջ պատասխանատվությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։