Դատախազությունում եւ ԲԴԽ-ում նոր իրավաբանություն են հնարել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանը երեկ հրապարակել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասով որոշումը, որով վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Վարդազարյանի՝ որպես դատավորի եւ ԲԴԽ նախագահի իրավունքների ու օրինական շահերի խախտումները։  Հիշեցնենք․ Վարդազարյանի դեմ քրեական գործ էր հարուցվել եւ մեղադրանք առաջադրվել, որի հետեւանքով կասեցվել էին նաեւ նրա՝ որպես ԲԴԽ նախագահի լիազորությունները։ Վարդազարյանը բողոքարկել էր թե՛ քրգործի հարուցումը, թե՛ մեղադրանք առաջադրելու՝ նախաքննական մարմնի որոշումը։ Քրգործի մասով եւս բողոքարկվել է, գործը գտնվում է դատավոր Արմինե Մելիքսեթյանի վարույթում, եւ դեռ որոշում չկա, քանզի մի նիստ եղել է, հետաձգվել, երկրորդը դեռ չի նշանակվել։ Իսկ երկրորդ՝ մեղադրանք առաջադրելու մասով դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Հարությունյանի, որոշել է բավարարել Վարդազարյանի պաշտպանների բողոքը։

Փորձեցինք ԲԴԽ նորանշանակ խոսնակ Լիլիթ Շաբոյանից պարզել, թե ԲԴԽ-ն պատրա՞ստ է ընդունել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը, ըստ այդմ՝ նաեւ Ռուբեն Վարդազարյանին վերականգնել  պաշտոնում, թե՞ ոչ։

«Բարձրագույն դատական խորհուրդն օրինական ուժ ստացած բոլոր դատական ակտերն ընդունում է առանց քննարկման»,- ի պատասխան՝ ասաց Լիլիթ Շաբոյանը։ Այնուհետեւ ավելացրեց, որ որոշումը, որ եղել է, ունի բողոքարկման ժամկետ, եւ այն դեռ ուժի մեջ մտած չէ, երբ մտնի օրինական ուժի մեջ, արդեն ավտոմատ կվերականգնվեն նաեւ Վարդազարյանի լիազորությունները։ Հարցին, թե ինչ տեսակետ ունի ԲԴԽ-ն դատարանի որոշման վերաբերյալ, Շաբոյանն ասաց, որ ԲԴԽ-ն այս գործով կողմ չի հանդիսանում, հետեւաբար, որեւէ բան մեկնաբանել չի կարող։

Դիմեցինք նաեւ դատախազություն, որտեղից հայտնեցին, որ ուսումնասիրել են դատական ակտը եւ որոշել, որ դրա դեմ պետք է բողոք ներկայացվի։ Բողոքարկման համար դատախազությունը տասնօրյա ժամկետ ունի։ Հարցրինք նաեւ՝ մինչ կբողոքարկեն, եւ կքննվի բողոքը, Վարդազարյանը պե՞տք է վերականգնվի պաշտոնում, գլխավոր դատախազի խորհրդականն ասաց․ «Դատախազությունը բողոքարկելու է դատարանի որոշումը, ինչով պայմանավորված՝ Ռ. Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դեռեւս շարունակվում է: Իսկ քանի դեռ քրեական հետապնդումը շարունակվում է, շարունակում է ուժի մեջ մնալ նաեւ նրա լիազորությունների կասեցման որոշումը»։

Նշենք, որ սա աբսուրդի ժանրից է։ Դատական ակտը կայացնելու իմաստն այն է, որ այն մտնի օրինական ուժի մեջ եւ կատարվի։ Հետո կարող են այն բողոքարկել վերադաս ատյան, բայց մինչ բողոքարկումն ու դրա վերաբերյալ նոր որոշման կայացումը, նախորդ որոշումը պետք է ուժի մեջ մնա եւ գործնականում կատարվի։ Այսինքն՝ պետք է վերացվի Վարդազարյանին առաջադրված մեղադրանքը, որից հետո նա պետք է վերականգնվի պաշտոնում։

Այսպես է կարծում ոչ միայն Ռուբեն Վարդազարյանը, որը մեզ հետ զրույցում ասաց, որ սա «այբուբենային ճշմարտություն» է, այլեւ բազմաթիվ պրոֆեսիոնալ իրավաբաններ։ Բայց դատախազությունում եւ ԲԴԽ-ում նոր իրավաբանություն են հնարել եւ օրենքները մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց քաղաքական եւ անձնական շահերին է հաճելի։ Այդպես էր մեկնաբանել նաեւ ԲԴԽ անդամներից խոհարար-իրավաբան Գրիգոր Բեքմեզյանը։ Եվ առնվազն տարօրինակ է, որ ԲԴԽ անդամի կարգավիճակ վաստակած անձինք նման վերաբերմունք ու պատկերացում ունեն իրավաբանության վերաբերյալ։

Ստացվում է, նույն կերպ, որ եթե անձին կալանավորում են, հետո դատարանը որոշում է, որ պետք է վերացնի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը, ուրեմն այդ անձը պետք է շարունակի մնալ կալանքի տակ, քանի որ, արի ու տես, նախաքննական մարմինը կարող է մի հատ էլ դատարանի այդ որոշումը բողոքարկել վերադաս ատյանում։ Այդ դեպքում դատարանի կայացրած ակտի իմաստը ո՞րն է, եթե այն ուժի մեջ չպիտի մտնի եւ չկատարվի։ Թող կատարվի, հետո, եթե բողոքարկվի, եւ վերադաս դատարանն այլ որոշում կայացնի, արդեն ուժի մեջ կմտնի տվյալ դատարանի որոշումը՝ մինչեւ վերջնական արդարադատության հասնելը։

«Հրապարակ»

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները