Պուտինի իրական ծրագիրը հայերի մասին. Կեղտոտ գրառում

Մանրամասներ

ա

Ռուսաստանում ՀՀ դեսպանության մեկնաբանությունը՝ ռուս հասարակական գործիչ, գրող Զախար Պրիլեպինի հայտարարությունների վերաբերյալ:

Դեսպանության տարածված հայտարարության մեջ նշվում է.

«Մեզ զարմացրել են Զախար Պրիլեպինի` «բնակության վայր ընտրելու հարցում հայերի նախասիրությունների մասին» գիտելիքները: Հազարավոր տարիներ Հայաստանը պաշտպանել է իր գոյության իրավունքը, եւ շատ են եղել ողբերգական էջեր, երբ այն եղել է թշնամիներով շրջապատված՝ ապավինելով միայն սեփական ուժերին: Միակ բանը, որի մասին մեր ժողովուրդը երազում է՝ ապրել իր պատմական հայրենիքում: Այնպես չստացվի, որ տեսանելի ապագայում հեղինակի առասպելական կանխատեսումը իրականություն դառնա հենց իր համար…»:

Հիշեցնենք՝ Պրիլեպինը Հայաստանի մասին  այսպիսի մեկնաբանություն է գրել.

«Նայում եմ Հայաստանին (որը մեզ ցույց չեն տալիս հեռուստացույցով, բայց իզուր, ուկրիաինական օրինակից վատը չէ) եւ հիշում եմ վերջերս տեղի ունեցած պատերազմի օրերին ռուսաստանցի հայերի հավաքական կոչերը. «Պուտին, զորքեր մտցրու, այլապես դա կլինի չլսված, չտեսնված դավաճանություն, որը հայ ժողովուրդը քեզ երբեք չի ների»: Կարճ ասած, ընկեր Պուտին, երախտապարտ ենք, որ զորքեր չմտցրեցիր: Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ապրել ամերիկյան դեսպանատանը: Որոշ Ժամանակ անց այն կապրի Թուրքիայում, բայց անհնար է արգելել ցանկանալ: Ռուս զինվորի ոչ մի կյանք պետք չէ կորցնել դրա համար: Յուրաքանչյուրը իր համար է ընտրություն կատարում»:

Լրագիրը հիշեցնում է, որ Պրիլեպինը Կրեմլի նոր ֆավորիտն է, նրա «հատկապես կեղտոտ հարցերով խոսնակը», որին կցվել է Արդար Ռուսաստան կուսակցությունը Պետդումա անցկացնելու համար: Պրիլեպինը պուտինյան ռեժիմի վերջին փուլի տիպիկ ներկայացուցիչն է, մարմնավորելով այդ փուլին բնորոշ դեգրադացիան, արխաիզմը եւ մառազմը: «Ռուսական գարունը», որի «գաղափարախոսն» է Պրիլեպինը, եւ անձամբ որի վրա Դոնբասի տասնյակ հազարավոր զոհերի արյունն է, իրականում պուտինյան Ռուսաստանի մայրամուտն է, խոր աշունը, ոչ միայն արժեքային-գաղափարական, այլեւ ֆիզիկական իմաստով:

Այս առումով, Մոսկվայում ՀՀ դեսպանատան արձագանքը համարժեք է ու խիստ, նաեւ՝ մարգարեական, երբ խեղկատակին ակնարկում է, որ «այնպես չստացվի, որ տեսանելի ապագայում հեղինակի առասպելական կանխատեսումը իրականություն դառնա հենց իր համար…»: Միեւնույն ժամանակ, դա այնքան էլ առասպելական կանխատեսում չէ, այլ իրողություն: Թուրքերի տակ պառկելու ռուսական վաղեմի երազանքը մոտ է իրականանալուն, եւ շուտով այդ երկրի եվրոպական մասը հայտնվելու է Թուրքիայի տնօրինության տակ: 

Մոսկվան Հայաստանի արեւելյան մասում՝ Խոզնավար-Սոթք գծով, ձեւավորում է իր ռազմական ներկայության ճակատային գիծը, որը Մոսկվայի մտահղացմամբ ռուս-թուրքական նոր սահմանն է, որից այն կողմ պետք է անցնի թուրքերի հոշոտմանը, այդպիսով ապահովելով Ռուսաստանի սահուն նահանջը Կովկասից, ինչի մասին էլ ակնարկում է Կրեմլի ցնորական ծրագրերի այս սազանդարը: Սակայն Կրեմլի այս ծրագիրն էլ տապալվելու է, ինչպես մյուս ծրագրերը:

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ պաշտոնաթողությունից հետո, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ պաշտոնաթողությունից հետո, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Հերթական անգամ էս ապուշը փորձելու է խաղալ մի խաղ Արցախի հարցով

Հերթական անգամ էս ապուշը փորձելու է խաղալ մի խաղ Արցախի հարցով

Գյումրիի ավտոկայանի մոտ լքված նորածնի են գտել

Գյումրիի ավտոկայանի մոտ լքված նորածնի են գտել

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը