«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման» մասին օրենքը հուլիսի 1-ից փոխվել է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Փոփոխություն է կատարվել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման» մասին օրենքի 17-րդ հոդվածում, որով տուգանք է սահմանված՝ որպես կրեդիտավորողի պատասխանատվություն։

Օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

1. Կրեդիտավորողի կողմից նշված օրենքի կամ նշված օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` 300․000 մինչև 500․000 դրամի չափով:

2. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` 500․000 մինչև 1․000․000 դրամի չափով:

3. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երեք կամ ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` 1․000․000 մինչև 2․000․000 դրամի չափով:

4. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի վճռով, այն դեպքում, երբ կրեդիտավորողը համաձայն չէ տուգանքի նշանակմանը կամ տուգանքի չափին: Տուգանքը գանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

5. Սույն օրենքի իմաստով` սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտում թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:

6. Կենտրոնական բանկն իր իրավասությունների շրջանակում պատասխանատվության միջոցներ կիրառելիս տուգանքի` որպես պատասխանատվության միջոցի կիրառման դեպքում սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտումների համար առաջնորդվում է սույն հոդվածով: Սույն հոդվածով սահմանված տուգանքը, որպես պատասխանատվության միջոց, Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: