Մենք չինական ուղղությամբ ձեզ ևս մի նորություն կունենանք հայտնելու

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքերով՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետաքրքրությունը տարածաշրջանում «շատ մեծ է»։

Ըստ նրա՝ Չինաստանը գլոբալ, աշխարհաքաղաքական խաղացող է մեր տարածաշրջանում «նյութականացված իր ներկայությամբ»։

Հուլիսի 1-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ գրել էին, թե Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբբարովի հետ հանդիպմանը Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը ներդրում կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծին»։ 

Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը երեկ Երևանում լրագրողների հետ զրույցում հերքել էր ես այս տեղեկությունը և ասել է, որ «չինական կողմը նման կարծիք չի արտահայտել»:

Այս թեմայով «Հրապարակը» հարց ուղղեց Արմեն Աշոտյանին։ 

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը թեպետ երեք տարի խորհրդարանում չէր, բայց իր միջազգային կապերով շարունակում է մնալ առաջատար քաղաքական ուժը ոչ միայն ռուսական և եվրոպական ուղղությամբ, այլ նաև չինական ուղղությամբ։ Եթե չգիտեք, ասեմ Ձեզ, մենք միակն ենք Հայաստանում քաղաքական կուսակցություններից, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ ունի համագործակցության հուշագիր։ Եվ այդ կապերը չեն թուլացել, չեն կորել», - Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ միջազգային հարցերով քարտուղար Արմեն Աշոտյանը։

Քաղաքական գործիչը, սակայն, նշեց, որ Չինաստանի հետ միջպետական կապերը թուլացել էին այս երեք տարվա ընթացքում։ «Բայց պետք է հավաստել, ցավով հավաստել, որ 3 տարվա ընթացքում միջպետական կապերը թուլացել էին։ Միջպետական կապերը թուլացել էին այն աստիճանի, հիշում եք, որ Թայվանի էկոնոմիկայի, թե եսիմ ինչ նախարար էին ընդունում [իմքայլական իշխանությունները], որ հակաչինական ալյանսի [«Կրոնական ազատության միջազգային դաշինք»] մեջ էին մտնում, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ ֆորումին բարձրաստիճան պատվիրակություն չէին ուղարկում և այլն», - նշեց նա։

Աշոտյանի խոսքերով՝ չինական ուղղությամբ այս իշխանությունները նույն «հաջողությունն» են գրանցել, ինչը որ մնացած բոլոր ուղղություններով։ «Քանդել են եղած հարաբերությունները։ Չինաստանը գլոբալ, աշխարհաքաղաքական խաղացող է այլևս, և ոչ թե հեռավոր, այլ մեր տարածաշրջանում նյութականացված իր ներկայությամբ։ Խոսքը չի գնում միայն Իրանի հետ վերջերս կնքված ռազմավարական համաձայնագրի մասին, ինչը շատ է մոտեցնում Չինաստանին մեր տարածաշրջանին, խոսքը գնում է նաև «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» կոմունիկացիոն պրոյեկտների մասին», - ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։

«Եթե ինքներս չենք կարողանում պաշտպանել մեզ, մեր շահերը, ոչ մեկից նեղանալ պետք չէ։ Այդ միջանցքը չպետք է լինի, չպետք է լինի։ Կոմունիկացիան կարող է բացվել, միջանցք չպետք է լինի։ Դրանք տարբեր բաներ են։ Մենք լավ ենք հասկանում, չէ՞», - ասաց Աշոտյանը՝ խոսելով ադրբեջանա-թուրքական տանդեմից պարտադրվող «Զանգեզուրյան միջանցքի» մասին։

«Իսկ խի՞ ենք ասում «միջանցք, միջանցք», անկեղծ խոսենք էլի։ Նոյեմբերի 9-ի թուղթը [Նոյեմբերյան եռակողմ հայտարարությունը] կարդացե՞լ եք, հիշո՞ւմ եք՝ էդտեղ ինչ է գրած։ Գրած է, որ կումունիկացիաները բացվելու են, և ռուսական սահմանապահ ծառայությունը հսկելու է։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, որ մենք ինքնիշխանությունը ճանապարհի վրա չենք ունենալու։ Բա դա չդարձա՞վ միջանցք, ժողովո՛ւրդ։ Միջանցքը պոզով-պոչո՞վ է լինում, ինչո՞վ է լինում։ Լինում է մի հատ կոմունիկացիա։ Կա՛մ ինքը ճամփա է, որ ով ուզում է, գնում-գալիս է, կա՛մ ինքը ճանապարհ է, որը քո երկիրը չի վերահսկում. էդ ա դա դարձնում միջանցք, չէ՞», - շարունակեց նա։

Աշոտյանը որպես օրինակ նշեց «Լաչինի միջանցքը»։

«Մենք ինչո՞ւ ենք ասում Լաչինի միջանցք, որովհետև էդ 9-ի թղթով [եռակողմ հայտարարությամբ] իբր թե 5 կիլոմետրանոց միջանցք պետք է լինի, ու դա պետք է հսկվի ոչ թե Ադրբեջանի, այլ ռուս սահմանապահ համակարգի կողմից։ Այ դա միջանցք է, հիմա նման բան Զանգեզուրում, Սյունիքում չպետք է լինի», - ընդգծեց քաղաքական գործիչը։

«Ինչ վերաբերում է Չինաստանի հետաքրքրությանը տարածաշրջանում, շատ մեծ է, բայց էս իշխանությունները եթե շարունակեն մնալ իշխանության, նրանք չեն կարող այդ գլոբալ մեծ խաղի մեջ ճիշտ դիրքավորել Հայաստանի և Արցախի շահը», - շարունակեց ՀՀԿ փոխնախագահը։ 

Ապրիլի 27-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Հայստանում ՉԺՀ դեսպան Ֆան Յունի հետ։ «Հրապարակը» Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ։

«Հանդիպման ընթացքում շատ բան է քննարկվել։ Ավելին, Սերժ Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության 100-ամյակը, ու գալիք շաբաթվա ընթացքում մենք չինական ուղղությամբ ձեզ ևս մի նորություն կունենանք հայտնելու։ Այսպես ասում ու բազմակետ դնեմ ու հարցն այ էս ձև սառեցնենք, հետո նորություներ լինեն, կասենք», - եզրափակեց ՀՀԿ միջազգային հարցերով քարտուղարը։

Ապրիլի 27-ին Աշոտյանը «Հրապարակին» ասել էր, որ հանդիպման մասին հաղորդագրությունը տարածել է Չինաստանի դեսպանատունը, ոչ թե Հանրապետական կուսակցությունը, «հետևաբար բոլոր հարցերը Չինաստանի դեսպանատան մամուլի ծառայությանը» և հավելել, որ հանդիպումն «անցել է շատ կառուցողական, շատ աշխատանքային և շատ շահագրգիռ»։ ՀՐԱՊԱՐԱԿ

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց