Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ կարող է առաջարկել Չինաստանին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում

Մանրամասներ

ա

Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ կարող է առաջարկել Չինաստանին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, Երեւանում ՉԺՀ Կոմկուսի 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակում ասաց «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանը:

«Հաշվի առնելով այն, որ Չինաստանը դարձել է երկրորդ գերտերությունը, Հայաստանը եւս պետք է հասկանա, թե ինչ քաղաքական եւ տնտեսական նպատակներ է հետապնդում Պեկինը: Երբ Արեւմուտքն ու Ռուսաստանը խոսում են Արեւելքում շրջադարձի մասին, Հայաստանում եւս պետք է մտածել Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին, սակայն դեռ չկան ծրագրեր, որոնք կարող են ներդրումներ ներգրավել: Այդ ֆոնին Վրաստանում եւ Ադրբեջանում ներդրվել է հարյուր միլիոնավոր դոլարներ, Թուրքիայում՝ 7 մլրդ դոլար, եւս մի քանի միլիարդ ՝ Իրանում: Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ կարող է առաջարկել Չինաստանին: Հայաստանը դրա համար իրական հնարավորություններ ունի»,-նշեց փորձագետը:

Նա նշեց Հայաստանում չինագիտության դպրոցի զարգացման կարեւորությունը:

«Կարելի է նաեւ մտածել հայ-չինական տեխնոլոգիական համալսարան հիմնելու մասին»,-հավելեց Սահակյանը: