Էրդողանը հաղթելու շանս չունի. Թուրքիայի նախագահի ու իշխող կուսակցության վարկանիշը կտրուկ ընկել է

Մանրամասներ

ա

Թուրքիայում 2002 թվականից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ամբողջ երկրում կստանար մոտ 25 տոկոս ձայն, եթե համընդհանուր ընտրություններ անցկացվեին նախորդ ամիս: Այս մասին են վկայում Եվրասիայի հանրային հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման տվյալները, որոնք ներկայացրել է ընդդիմադիր Turkish Minute թերթը:

Հետազոտության արդյունքները ներկայացրել է կենտրոնի նախագահ Քեմալ Օզքիրազը, ըստ որոնց՝ երկրի և իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարտություն կկրեր, եթե ընտրություններն անցկացվեին հունիսին:

«Էրդողանը հաղթելու շանսեր չունի, նա կպարտվի ցանկացած սցենարի դեպքում»,- ասել է Օզքիրազը:

«Ժողովրդի դաշինք»-ի վարկանիշը, որը կազմված է իշխող ԱԶԿ-ից և իր քաղաքական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունից, որը 2018-ի ընտրություններում հավաքել էր 53,6 ձայն, ցույց է տվել զգալի անկում: Էրդողանի կուսակցությունը հունիսին կբավարարվեր ընդամենը 25 տոկոս ձայնով, իսկ Դևլեթ Բահչելիի կուսակցությունը՝ 6 տոկոս ձայնով:

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, «Լավ» կուսակցությունը և պահպանողական «Երջանկություն» կուսակցությունը հարցման արդյունքներով կստանային 22,9%, 12,8% և 1,2% համապատասխանաբար:

Մեկ այլ ընդդիմադիր՝ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը կհավաքեր 9,4% ձայն:

Հարցումը ցույց է տվել նաև, որ Էրդողանը պարտություն կկրեր իր հավանական մրցակիցներից յուրաքանչյուրից, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին անցյալ ամիս: Հավանական մրցակիցների թվում են Մերալ Աքշեները, Քեմալ Քըլըչդարօղլուն, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց