Նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄՆ Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Մանրամասներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Թրեյսիին և հանձին նրա՝ դեսպանության անձնակազմին ու Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի և երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ: