Apple-ը մեծ էկրանով iPad կթողարկի՝ 14-16 դյույմ․ Bloomberg

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Apple-ը մոտ ապագայում մտադիր է մեծ էկրանով պլանշետ թողարկել, հայտնում է Bloomberg-ը։

Լրագրող Մարկ Գուրմանը հայտնել է, որ այժմ ընկերությունում աշխատում են հսկայական՝ 14-ից մինչև 16 դյույմ էկրաններով iPad-ի վրա:

«Դրանք դժվար թե շուկայում հայտնվեն մինչև 2022 թվականը»,- նշել է նա։

Գուրմանը նաև հայտնել է, որ առաջիկա մի քանի տարիներին ամերիկյան ընկերությունը iPad Pro-ն կարտադրի մինչև 12,9 դյույմ անկյունագծով: Նրա խոսքով՝ մեծ էկրաններով պլանշետների թողարկման միտումը, որոնք կարող են փոխարինել անհատական համակարգիչներին, ակնհայտ է։