Սյունիքը հանձնելով՝ «Լավրովի պլան 2»-ից հետո Փաշինյանն ըստ այդ պլանի պետք է հեռանա․ Նրան կփոխարինեն չեկիստական ուժերը․ VIDEO

Մանրամասներ

1

Factor TV-ի հարցազրույցը Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հետ

-Պարո՛ն Ավետիսյան, Ազգային-ժողովրդավարական բևեռը չանցավ խորհրդարան․ 2021-ի հունիսին ստացաք մոտ 19․000 ձայն, մինչդեռ 2018-ին շուրջ 23․000 էր ձեր քվեների թիվը։ Այսինքն՝ նաև ընտրած քաղաքացիների թվի նվազում եք ունեցել։ Բևեռը նաև մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը՝ ի տարբերություն քաղաքական այլ ուժերի, որոնք սեղմեցին հաղթողի ձեռքը, և խոսք է գնում համագործակցության մասին։ Ինչո՞ւ այդ մերժումը եղավ։

-Բացի այն հանգամանքից, որ նա արդեն հիմա արհեստականորեն լեգիտիմացվել է, որպեսզի ամբողջությամբ ապահովի «Լավրովի պլան 2»-ը՝ Սովետական Հայաստանի սահմաններում, մի բան էլ ավելի կրծոտած տարբերակով՝ Սյունիքը թափանցիկ դարձնելով, անգամ Սյունիքը հանձնելով, այդ վիճակով իբրև թե խաղաղության և սահմանազատման պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ և էլի ուրիշ հանձնարարություններ կատարի, որից հետո նա, ըստ պլանի, պետք է հեռանա և նրան պետք է փոխարինեն չեկիստական ուժերը․ այս պահին ցցված է Ռոբերտ Քոչարյանը։ Նրան՝ Ռոբերտ Քոչարյանին, որպես «բոբո» օգտագործեցին, որպեսզի վախեցնեն ժողովրդին, որ ժողովուրդն այդ վախի ազդեցության տակ՝ կեղեքիչների վերադարձից խուսափելու համար, իբրև թե հիմա չի կեղեքվում, գնա և ընտրի չարյաց փոքրագույնը։

-Իսկ Քոչարյանի՝ հավանական իշխանության գալուց, իրական վախի առիթներ չկայի՞ն։

-Ի՞նչ տարբերություն, եթե հայրենիքը կորցնում ես։ Տարբերությունը ո՞րն է՝ պարանով մարդուն սպանես, թե՞ դանակը գլուխը կտրելով։ Ո՞րն է տարբերությունը։

-Դուք որևէ տարբերություն չեք տեսնո՞ւմ Փաշինյանի և Քոչարյանի իշխանությունների միջև։

-Նրանք երկուսն էլ Կրեմլի խամաճիկներն են։

-Ուղղակի հիշեցնեմ, որ Ժիրայր Սեֆիլյանին հենց ռեստորանում ձերբակալեց ԱԱԾ-ն, նա բանտարկվեց՝ Քոչարյանի իշխանության շրջանն էր, իսկ Փաշինյանի օրոք Սեֆիլյանը և «Սասնա ծռերի» մյուս անդամներն ազատվեցին։

-Փաշինյանի օրոք մենք դատապարտվում ենք, հիմա Ժիրայր Սեֆիլյանին չի կարող Նիկոլ Փաշինյանը տանել, թեպետ՝ ամեն բան սպասելի է, որովհետև դա Նիկոլ Փաշինյանը չէ։ Դա չեկիստական համակարգն է, որի հլու-հնազանդ ծառան է Նիկոլ Փաշինյանը։ Տարբերություն դնելու իմաստ չկա՝ ժամանակի տարբերությունը կա, ոճի տարբերությունը կա՝ որպես գաղութային ադմինիստրատորի, բայց ոչ ավելին։ Հիմա Հայաստանը պետք է թավշյա ինքնախաբեության մեջ շարունակի մնալ, որպեսզի հնարավոր լինի ժողովրդին խաբելով և մոլորեցնելով վաճառել հայրենիքը։ Հիմա այս էտապն է։ Հիմա ռեալ չէ Քոչարյանի լինելը։ Ա՛յ, երբ Հայաստանը կմորթեն, կոչնչացնեն, այդ ժամանակ, ըստ իրենց պլանի, նոր մտածում են՝ Քոչարյանը կամ քոչարյանանման մեկը լինի ՀՀ-ի գլխին։ Իհարկե՝ դա չի լինելու։ Առայժմ բութ մուրճի տարբերակն է, ոչ թե սուր մանգաղի։

-Ձեր քաղաքական ուժը բազմիցս բարձրաձայնում է Կրեմլի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու մասին՝ ՀՀ-ի ինքնիշխանության հաշվին։ Այս խորհրդարանն ունա՞կ է լինելու, օրինակ, ճգնաժամային պահերին ՀՀ-ի պետական շահերը պաշտպանել։

-Հենց հատուկ է Կրեմլն այսպիսի խորհրդարան ձևավորել, որպեսզի որևէ ձայն դուրս չգա, որևէ առարկություն չլինի, մեղադրանքները լինեն միայն Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի հասցեին։ Միայն ներքին գզվռտոցի մակարդակում ամեն ինչ կբեմադրեն և կանցկացնեն՝ ըստ իրենց պլանի։ Իհարկե՝ դա էլ չի լինելու և իրենք պատժվելու են։ Իհարկե՝ իրենց պլանն այդպիսին է և չեն կարող մուրճավոր դավաճաններից մանգաղավոր դավաճանները պաշտպանել հայրենիքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց