Նա Պուտինի հետ է. Բոլթոնը միանում է «Թուրքական ժողովրդավարության նախագծին»՝ ընդդեմ Էրդողանի ռեժիմի. Ahval 

Մանրամասներ

ա

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը միացել է նորաստեղծ «Թուրքական ժողովրդավարության նախագծին», հայտնում է Ahval թերթը և հավելում, որ Բոլթոնն ընդգրկվել է նախագծի խորհրդատվական խորհրդում։

«Թուրքիայի հարցով ահազանգելու ժամանակն է։ Ավտորիտար առաջնորդի պաշտոնավարման ընթացքում ՆԱՏՕ-ի երբեմնի վստահելի դաշնակիցը երես է թեքում ժողովրդավարությունից և խանդավառությամբ ընդունում Ռուսաստանի Դաշնությանը: Ուրախ եմ միանալ «Թուրքական ժողովրդավարության նախագծի» խորհրդատվական խորհրդին` լույս սփռելու այս մռայլ իրավիճակի վրա», - ասել է Բոլթոնը։

«Թուրքական ժողովրդավարության նախագիծը» միջազգային քաղաքական կազմակերպություն է, որը ստեղծվել է ի պատասխան վերջին շրջանում Թուրքիայում ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ անցմանը։ Խորհրդատվական խորհրդի անդամների թվում են Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշն ու Իտալիայի նախկին արտգործնախարար Ջուլիո Թերզի դի Սանթ Ագաթան:

Նշենք, որ Բոլթոնը նախկինում եղել է Թրամփի խորհրդականը, ապա քննադատել նրան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սերտ հարաբերությունների համար։