130 մլրդ դոլար. այսքան են կազմել Չինաստանի ուղիղ ներդրումները՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրներում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրներում Չինաստանի ուղիղ ներդրումները գերազանցել են 130 մլրդ դոլարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Ին:

Նրա խոսքով՝ վերջին 8 տարում նախաձեռնությունը մշակումից վերածվել է իրականության՝ ապահովելով ահռելի հնարավորություններ եւ բոնուսներ աշխարհի տարբեր երկրների համար:

Նա նաեւ նշել է, որ 8 տարում նախաձեռնությունը բարձր կենսունակություն է ցուցաբերել եւ հասել դրական արդյունքների: