Այս ընտրությունների արդյունքով մեր երկրում եղած խնդիրները չլուծվեցին, չլուծվեց Արցախյան հակամարտության հարցը, Հայաստանի տարածքում արդեն մեկ ամսից ավելի գտնվող ադրբեջանցի զինմվորականների հարցը, մոռացության չտրվեց մեր հազարավոր զոհերի հարցը, մեր տնտեսական հարցերը: Մենք ունենք բազմաթիվ հարցեր, որոնց լուծումները չենք ստացել այս ընտրությունների արդյունքում: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արթուր Վանեցյանը:
«Այս ընտրությունների արդյունքով չեն լեգիտիմացրել Նիկոլ Փաշինյանի կողմից արված բոլոր սխալները: Դրանք կան, առկա են, շարունակում են մնալ օրակարգում»,-ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համարը:
Վանեցյանի խոսքերով, պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչ պետք է անել հարցերը լուծելու համար. «Մասնավորապես, անվտանգային համակարգի հետ կապված հարցերի լուծումը բխում է ոչ միայն այսօրվա իշխանության, այլ՝ ՀՀ շահերից»։
0Comments