Փաշինյանը ստացել է սահմանադրական մեծամասնություն՝ մինիմալ լեգիտիմության պայմաններում. Երկրում ճգնաժամը չի լուծվի․ Կոլերով

Իրավիճակ

ա

Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի խոսքով՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է ընտրացուցակներում գրանցված քաղաքացիների մեկ չորրորդը միայն։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ հենց դա էլ պայմանավորել է Փաշինյանի հաղթանակը։

Անդրադառնալով նրան, թե ինչպիսին է դրսում ընկալվում Փաշինյանի ղեկավարած Հայաստանը, վերլուծաբանը նշեց․ «Հայաստանը ղեկավարող Փաշինյանը շատ անկայուն քաղաքական գործիչ է։ Նա արդեն սովորեցրել է արտասահմանցիներին իր հայտարարություններին սկեպտիկ վերաբերվել»,- նշեց նա։

Խոսելով արդեն ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Մոդեստ Կորելովը նշեց, որ դրանք չեն փոխվի, քանի դեռ Հայաստանը չի պահանջել, որ ռուսական բազան դուրս գա իր տարածքից։

Պատասխանելով դիտարկմանը, թե ինչպես է տեսնում ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի լուծումը, Մոդեստ Կորելովը նշեց․ «Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանն ստացել է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն՝ մինիմալ լեգիտիմության պայմաններում։ Այնպես որ, երկրում ճգնաժամը չի լուծվի»,- ասաց նա։