Ալիևը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. ՌԻԱ Նովոստի

Մանրամասներ

ա

Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, Բաքուն այդ ուղղությամբ առաջարկ է արել Երևանին, ինչի մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր դիրքորոշումը հայտնի է այս հարցում, այն մնում է անփոփոխ: Դա բազմիցս արտահայտվել է մեր պետության ղեկավարի կողմից: Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարգանքի վրա, հարաբերությունների կարգավորման ջատագով է (Հայաստանի հետ - խմբ.): Այս ուղղությամբ առաջարկ է արվել»,-այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Բայրամովը: 

Նրա խոսքով ՝ Բաքուն կարծում է, որ տարածաշրջանում համագործակցությունն այլընտրանք չունի: