Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնն է

Մանրամասներ

ա

Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոներից երրորդը՝ նշխարների գյուտը:

Ինչպես մեզ փոխանցվել է ավանդությամբ, Լուսավորչի քահանայապետության երեսուն տարին լրանալուն պես, Տիրոջ հրամանով նա ելավ Սեպուհ լեռան կատարը՝ առանձնանալով Մանյա անունով մի քարայրում: 

Սրբի մահից միայն որոշ ժամանակ անց մի քանի հովիվներ պատահմամբ քարայր մտան հանգստանալու և գտան սրբի մարմինը: Ենթադրելով, որ պարզ ճգնավոր է, քարակույտի տակ ամփոփեցին նրան և հեռացան:

Տարիներ անց, Գառնիկ անունով մի ճգնավոր տեսիլքով գտնում է սրբի մարմինը: Ապա հայոց հայրապետի նշխարները փոխադրում և ամփոփում Դարանաղյաց գավառի Թորդան ավանում: Հետագայում այդ վայրում կանգնեցրին մի վկայարան:

Նշխարների մի մասը տարվեց քաղաքամայր Վաղարշապատ, մինչև անգամ Բյուզանդիոն և Իտալիա: 5-րդ դարում Զենոն կայսրը սրբի մարմինը տեղափոխում է Պոլիս, 7-րդ դարում Գրիգոր Լուսավորչի Աջը բերվում է Հայաստան, որը պահպանվում է Սուրբ Էջմիածնում: Այն սրբալույս Մյուռոնի օրհնության գլխավոր սրբություններից մեկն է և Հայրապետական աթոռի իշխանության պաշտոնական նշանակը:

Անշուշտ, մեծ և անչափելի է Լուսավորչի դերը քրիստոնեության հաստատման, տարածման հարցում: Նրա շնորհիվ է, որ այսօր կարող ենք մեզ կոչել քրիստոնյա,և քրիստոնեության պահպանման հարցում հաշվետու ենք հենց սրբի առաջ, ով իր կյանքով ծառայեց Քրիստոսին ու քրիստոնեությանը: 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը խոնարհեցրեց իր անձը՝ հանուն ամենքի, ինչը հաճելի էր աստծուն, քանի որ Սուրբ Գրքում ասված է.  «Եթե մեկը կամենում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, թող վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մարկոս 8:34): Հավատարիմ մնանք Լուսավորչ պատգամին, որ փոխանցվում է նրա սրբակենցաղ կյանքով և անենք ամենը՝ արժանի լինելու սրբի կատարած սխրանքներին, որ երբեք չեն մոռացվելու ժամանակի մեջ:

Գրիգոր Լուսավորչի աղոթքը հանուն շնորհների

Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անարգեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս և հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ և հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ խորհուրդները և լցրեց իմ սիրտը: Այժմ երկրպագում և աղաչում եմ ծունկի գալովս ու հայցում՝ վկայելով Քո բարերարության մասին. կատարի՛ր ինձ համար Քո շնորհի խոստումը և պահի՛ր այն Քո գանձի մեջ, որպեսզի դարձյալ տաս ինձ այն Օրը:

Մի՛ բարկացիր ինձ վրա, Մարդասե՛ր, քանզի չեմ դիմանում Քո սպառնալիքներին: Ուստի թախանձելով աղաչում եմ, քանզի չափից առավել առատացավ [շնորհն] իմ մեջ, քանի որ լեզուս տկարացավ՝ չկարողանալով խոսել Քո շնորհի մասին: Սարսափեց նաև իմ միտքը՝ չտանելով [նրա] ալիքների բազմությունը:

Օրհնված Հորդ կերպարա՛նք և ճառագա՛յթ, դադարեցրո՛ւ դեպի ինձ [եկող] շնորհի հոսանքները, քանզի ինչպես բորբոքված հուր բոցակիզում են իմ երիկամներն ու սիրտը: Հետո այնտեղ դարձյալ պարգևի՛ր ինձ այն ու պահի՛ր ինձ Քո արքայության մեջ, մի՛ հիշիր իմ անօրենությունները, հանդգնում եմ հայցել՝ տո՛ւր ինձ իմ խնդրածները, և Հայտնության Օրն իմ օթևանը թող օրհնվի Քո Հոր կողմից: Շնորհի՛ր ինձ, Քրիստո՛ս, իմ հայցվածերը, քանզի միայն Դու ես ինձ կյանք տվողը:

Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը ջարդեցին «նիկոլիզմի» «պոպուլիզմը»

Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը ջարդեցին «նիկոլիզմի» «պոպուլիզմը»

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան