Ընտրություններին մասնակցող 17 քաղաքական ուժ բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը

Հայտարարւթյուն

Ընտրություններին մասնակցող ուժերից 17-ը բացառել է կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, եթե այդպիսի հարց առաջանա։ Tert.am-ը ներկայացնում է այդ կուսակցությունների դիրքորոշումները այդ հարցի վերաբերյալ։

1.      «Պատիվ ունեմ» դաշինքը բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիան:

2.      «Հայաստան» դաշինքը ևս բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիան:

3.      «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, Ռոբերտ Քոչարյանի վարչապետությամբ բացառում են որևէ կոալիցիա։

4.      «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ իր խոսքի տերն է, և ընտրություններից հետո կոալիցիա չի կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։

5.      Հայ Ազգային կոնգրեսը ևս բացառել է նման հնարավորությունը. Լևոն Զուրաբյանը նշել է, որ մերժելի է կոալիցիան Նիկոլ Փաշինայնի և Ռոբերտ Քոչարյանի հետ։

6.       «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքից Արման Բաբաջանյանը հայտարարել է՝ եթե ընտրվեն և եթե կոալիցիա կազմելու անհրաժեշտություն առաջանա, կմիավորվեն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

7.      «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը բացառում է ընտրություններից հետո ՀՀ երկրորդ նախագահի ղեկավարած «Հայաստան» դաշինքի հետ համագործակցությունը, իսկ մնացածի վերաբերյալ կանխատեսումներ չի արել։

8.       «Արդար Հայաստան» կուսակցությունը բացառում է կոալիցիան ցանկացած քաղաքական ուժի հետ, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հետ։

9.      «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ևս որևէ դեպքում կոալիցիա չի կազմի Նիկոլ Փաշինյանի հետ։

10.  «Ազատություն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել ցանկացած քաղաքական ուժի հետ, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի:

11.  «Միասնական Հայրենիք» կուսակցությունը ոչինչ չի բացառում, նշել են, որ ընտրություններից հետո պարզ կլինի:

12.  Համահայկական Ազգային Պետականություն (ՀԱՊ) կուսակցությունից ավելի վաղ նշել են, որ կհամագործակցեն այն անձանց հետ, որոնք ունեն «գիտելիք, մասնագիտություն, փորձ, մաքուր ձեռքերով են, կարող են երկիրն այս վիճակից հանել»:  

13.  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելը։

14.  «Հայոց Հայրենիք» կուսակցությունից նշեցին, որ բացառում են ՔՊ-ի հետ կոալիցիան, իսկ մնացածը քննարկման փուլում է:

15.  «Ազատ Հայրենիք» դաշինքից Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը նշել է՝ ինքն անձամբ չի բացառում Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիայի կազմումը, սակայն դաշինքը դեռ հստակ դիրքորոշում չունի։

16.   Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ևս բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը:

17.  «5165» ազգային պահպանողական շարժում-կուսակցությունը ևս բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիայի կազմումը:

18.  «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ևս չի կազմի կոալիցիա Նիկոլ Փաշինյանի հետ:

19.  «Ազգային օրակարգ» կուսակցությունից ասացին՝ Նիկոլ Փաշինյանի և նրա արբանյակ ուժերի հետ բացառում են կոալիցիա կազմելը։

20.  «Վերելք» կուսակցությունը «հանուն պետական շահի» կհամագործակցեն բոլոր ուժերի հետ։

21.  Ազատական կուսակցությունից նշեցին, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կընդունեն իրենց ծրագրային դրույթները, ունեն բոլոր հնարավորությունները համագործակցելու իրենց հետ, Հայաստանի ներսում թշնամիներ չեն փնտրում։

22.  Հայաստանի եվրոպական կուսակցությունը և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների հետ բացառում են կոալիցիան։

23.  «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը բացառում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև՝ մնացած բոլոր ուժերի հետ համագործակցությունը:

24.  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը բացառում է կոալիցիայի կազմումը բոլոր քաղաքական ուժերի հետ:

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան