Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին մասնակցել է երկրի նախագահական ընտրությունների քվեարկությանը, հայտնում է BBC լրատվականը։
Գերագույն առաջնորդը քվեարկությանը մասնակցել է Թեհրանում, որից հետո խրախուսել է մարդկանց ընտրության մասնակցել՝ ասելով․ ««Յուրաքանչյուր ձայն հաշվվում է ... եկեք, քվեարկեք և ընտրեք ձեր նախագահին։ Սա կարևոր է ձեր երկրի ապագայի համար»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում հունիսի 18-ին նախագահական ընտրություններ են կայանալու։ Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո երկու օրվա ընթացքում: Ընտրություններում հաղթանակ տանելու համար թեկնածուների որևէ մեկը պետք է ստանա ձայների ավելի քան 50%-ը, հակառակ դեպքում երկրորդ փուլ կկայանա, որը կարող է կայանալ հունիսի 25-ին:
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը գրանցել է յոթ թեկնածուի. նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռեիսին, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սաիդ Ջալիլին, Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեին Քազիզադե Հաշեմին, Կում քաղաքի խորհրդարանի պատգամավոր Ալիրեզա Զաքանին, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն և երկրի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին: Սոցհարցումների համաձայն՝ առաջին հորիզոնականում շիա հոգևորական Էբրահիմ Ռաիսին է, որը ղեկավարում է դատական համակարգը, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասսեր Հեմմաթին։
Յուրաքանչյուր ձայն հաշվվում է. Իրանի Գերագույն առաջնորդը քվեարկել է նախագահական ընտրություններում
Մանրամասներ
0Comments