Ուզում եմ հատիկ-հատիկ պատմել, թե ինչ է հրահանգված ԱԱԾ-ին, ոստիկանությանը և դատախազությանը. Գործի է դրվել իշխանական ուժային եռյակը

Մանրամասներ

 

ա

Գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ։ ԱԱԾ-ն, Ոստիկանությունն ու Դատախազությունն իշխանության հրահանգով արդեն երկրորդ օրն է, ինչ անցել են պատժիչ գործողությունների։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Պատիվ ունեմ նախընտրական դաշինքի կենտրոնական շտաբում այս երկու օրերի ընթացքում, հատկապես անցյալ գիշեր և այսօր առավոտյան, մեծաթիվ ահազանգեր են կուտակվել առ այն, որ իշխանությունը, կանխատեսելով գալիք պարտությունը, վերջին ճիգերն է գոծադրում իրավապահ համակարգի միջոցով ազդելու ընտրությունների արդյունքի վրա։ Մասնավորապես, գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ։ Եվ ուզում եմ ձեզ հատիկ-հատիկ պատմել, թե ինչ է հրահանգված այդ կառույցներին և ինչ է հիմա կատարվում»,- ասաց նա։

Ըստ Աշոտյանի՝ վաղ առավոտից Երևանի մի շարք վարչական շրջաններում ԱԱԾ աշխատակիցները բերման ու խուզարկության են ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբների պետերին։ «Առանց որևէ հիմքի, վաղ առավոտից մինչև այս պահը դա կատարվում է, մասնավորապես, Զեյթուն վարչական շրջանի մեր նախընտրական շտաբների ղեկավարները ենթարկվում են ԱԱԾ ճնշումներին՝ առանց որևէ հիմքի ու փաստի։ Այս ապօրինի գործողության նպատակն է ազդել մեր նախընտրական թիմի վրա, զրկել շտաբի պետերին համապատասխան քարոզչական աշխատանքներից և գալիք երկու օրվա ընթացքում խափանել, խաթարել շտաբների նորմալ գործունեությունը։ Այս ամենն ուղղված է վախի մթնոլորտ սերմանելուն և դաշինքի գործունեությունը խաթարելուն»,- ասաց Աշոտյանը։

Նա հավելեց, որ հանրապետության ոստիկանական տարբեր բաժանմունքներ են հրավիրում տարբեր ազդեցիկ մարդկանց և նրանց հետ տանում են պրոֆիլակտիկ զրույցներ։ «Պրոֆիլակտիկ զրույցի էությունն ու նպատակն այն է, որ՝ խելոք պահիր քեզ, մեկ ա մենք կրելու ենք, հետո դու քո հալը կտեսնես։ Հանգիստ մնա, մի խառնվիր, մի աշխատիր, քարոզչությամբ մի զբավիր, թե չէ կհանդիպենք հունիսի 21-ից հետո։

Երրորդ ահազանգը Գլխավոր դատախազությանն է վերաբերում։ Դատախազությունն իջեցրել է հրահանգ իր բոլոր ստորաբաժանումներին, և երեկ գիշերվանից դատախազություն են հրավիրվում տարբեր համայնքների, մարզերի ղեկավար անձնակազմեր՝ գյուղապետեր, դպրոցների տնօրեններ։ Նրանց հետ նույնպես տարվում է հետևյալ սպառնալիքներով լի զրույցը, որ՝ եթե քեզ խելոք չպահես, եթե Պատիվ ունեմ դաշինքի համար ես աշխատում, ապա գիտես մեզ համար 5 րոպեի հարց է՝ քո վրա սարքել քրեական գործ»,- նշեց Աշոտյանը։ Նա հավելեց, որ այս ամենը փաստագրված է։

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան