ԿԱՐԵՎՈՐ․ Ապացուցվեց, որ տուշոնկաները նկարել են Արցախում՝ առաջնագծում, ոչ թե Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տանը

Վկաները ցուցմունք են տալիս, որ երբ վարույթ իրականացնող մարմինն իրենց կանչել է հարցաքննության, անգամ այդ տուշոնկաներն իրենց ցույց էլ չեն տվե

1

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր լուսահոգի Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը շարունակվում են։

168.am–ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նրա մահից հետո օրենքի ուժով գործը ենթակա էր կարճման, սակայն վերջինիս մերձավորները, այդ թվում՝ պաշտպանական թիմը, պնդել են, որ այդ գործը չպետք է կարճվի, և դատարանն այն պետք է քննի, մինչև հասնեն արդարացման։

«Հիմա դատական գործընթացը շարունակվում է յուրաքանչյուր երեքշաբթի օր։ Կապված ԱԺ արտահերթ ընտրությունների հետ, մեկ նիստ տեղի չի ունեցել։ Մենք այժմ գտնվում ենք վկաների լսման փուլում, վկաները դատական նիստերին տալիս են ցուցմունքներ։ Վկաները չեն տվել այնպիսի ցուցմունք, որով կարող են ապացուցել գործում առկա մեղադրանքը, նրանց վկայություններն արդեն իսկ ապացուցում են այն հանգամանքը, որ այդ «տուշոնկա» կոչված օպերացիան հնարածին է։

Ավելին՝ վկաները ցուցմունք են տալիս, որ երբ վարույթ իրականացնող մարմինն իրենց կանչել է հարցաքննության, անգամ այդ տուշոնկաներն իրենց ցույց էլ չեն տվել։ Իսկ գործում, որպես ապացույց դրված է՝ կհիշեք, Հանրային հեռուտաընկերությամբ ցույց տված սնունդը։ Ամիսներ առաջ հրապարակավ հայտարարություն արվեց, որ այդ ամենը մոնտաժված կադրեր են։ Վերջին դատական նիստում ապացուցվեց, որ այն սնունդը, որը ներկայացվել է իբր թե Մանվել Գրիգորյանի Էջմիածնում գտնվող տանը, դա եղել է Արցախի այն տարածքում, այն շինության մեջ, որը եղել է առաջնագծում, որը, ցավոք, այսօր գտնվում է հարևան մելիքության հսկողության տակ»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանի խոշտանգման և ապօրինի կալանքի փաստով գործն արդեն գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում։

«Ես՝ որպես իրավապաշտպան, փաստաբան, բարձրաձայնել եմ ու բարձրաձայնում եմ, որ Հայաստանում պետք է բացառել փողոցի արդարադատությունը, ընտրովի արդարարդատությունը։ Այս ամենով մենք ոչնչի չենք հասնի, օրինակ վերցնենք այսօրվա իրավիճակը՝ երեք տարի առաջ գործող իշխանությունն ինչ իրավիճակում էր, այսօր ինչ կարգավիճակ ունի։ Վաղը նոր իշխանություն է գալու, 30 տարի մենք նրանց կա՛մ սրբացնում ենք, կա՛մ ման ենք գալիս հերոսներ, հետո նրանց փորձում ենք նսեմացնել։ Մանվել Գրիգորյանի գործունեության հետ կապված պատմությունն իր հետագա գնահատականը կտա, որպես Արցախի պատերազմի հերոս։ Ուղղակի կարել քրեական գործ և փորձել նսեմացնել անձին, կարծում եմ՝ հարիր չէ սոցիալական կոչվող երկրի համար»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան