Սուտը պաշտամունքի աստիճանի է բարձրացվել, լիակատար անպատասխանատվություն է՝ քաղաքական, բարոյական և իրավական. Արթուր Վանեցյան

Մանրամասներ

ա

Սուտ պաշտամունքի աստիճանի է բարձրացվել, լիակատար անպատասխանատվություն է՝ քաղաքական, բարոյական և իրավական. «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանը վերջին երեք տարիներին շարունակաբար անդունդը գլորվում, նշել է, որ պատճառներն ակնհայտ են, և դրանք դեռևս 2019 թվականի սեպտեմբերին հստակ արտացոլված են եղել իր հրաժարականի դիմումի մեջ։

«Չեմ կրկնի այն, միայն կարճ նշեմ․ անիրազեկություն, քաղաքական և կենցաղային կոռուպցիա, ժողովրդավարության, խոսքի ազատության բացակայություն, իշխանությունների տարանջատման սկզբունքի վիթխարի խախտում, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ագահություն ու եսասիրություն և որևէ էթիկայի բացակայություն։

Սուտ, որը պաշտամունքի աստիճանի է բարձրացվել, և լիակատար անպատասխանատվություն՝ քաղաքական, բարոյական և իրավական։ Եվ որպես հետևանք` կաթվածահար վիճակ, ավելի ճիշտ ՝ պետության բացակայություն, գործող իշխանության ոչ լեգիտիմություն ու ոչ սուբյեկտայնություն»,- ասել է Վանեցյանը։