Պուտինի և Բայդենի հանդիպման հետ կապված կփակվի Ժնևի երկինքը. Աննախադեպ միջոցառումներ

Դա չի վերաբերում Ժնեւի միջազգային օդանավակայան ժամանող կամ այստեղից մեկնող առեւտրային չվերթերին
Live24.am-ը ներկայացնում է

ա

Շվեյցարիայի դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշում է ընդունել Ժնեւի օդային տարածության օգտագործումը հունիսի 15-ից մինչեւ 17-ը ժամանակավորապես սահմանափակելու մասին, որը կապված է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացման հետ: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ նրա ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի՝ ժնեւյան հանդիպման անվտանգությունն ապահովելու նպատակներով Դաշնային խորհուրդը հաստատել է հունիսի 15-ից մինչեւ 17-ը Ժնեւի շրջանում օդային տարածության օգտագործման ժամանակավորապես սահմանափակումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, ռազմաօդային ուժերը կապահովեն օդային տարածության խստացված հսկողությունը:

«Օդային տարածության օգտագործումը երեքշաբթի օրվանից՝ 2021 թվականի հունիսի 15-ի ժամը 08:00-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 17-ի տեղական ժամանակով 17:00-ը կսահմանափակվի Ժնեւի Ազգերի հրապարակի երկինքի շրջանում: Դա չի վերաբերում Ժնեւի միջազգային օդանավակայան ժամանող կամ այստեղից մեկնող առեւտրային չվերթերին»,-հավելել են կառավարությունում: