Թող Նիկոլը ասի, թե ինչ է խոստացել Ալիևին, որ Ալիևն իր կարծիքը փոխել է. եթե չի ստորագրել, սպասենք նոր սյուրպրիզների․ Սերժ Սարգսյան. VIDEO

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ալիևը մտել է մեր բուն տարածք, որ իրեն ճնշի այդ փաստաթուղթը ստորագրեն, բայց հետո ինչ է պատահել, որ Ալիևը հիմա էլ համբերում է մինչև ընտրությունների ավարտը։ Այս մասին նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հայանպաստ փաստաթուղթ պետք է ստորագրի Նիկոլ Փաշինյանը, որի մասին հայտարարեց երկու շաբաթ առաջ՝ Կառավարության նիստին:

«Բա ինչո՞ւ չստորագրեց։ Կառավարության նիստի ժամանակ հոխորտաց, որ սա հայանպաստ փաստաթուղթ է։ Ինքը չի՞ ուզում հայանպաստ փաստաթուղթ ստորագրել։ Բա Ալիևը չէ՞ր իրեն ստիպում այդ փաստաթուղթը ստորագրել։ Թող ինքը ասի, թե ինչ է խոստացել Ալիևին, որ Ալիևն իր կարծիքը փոխել է։ Մարդ պետք է հիմար լինի հայանպաստ փաստաթուղթ չստորագրելու համար։ Ուրեմն՝ եթե չի ստորագրել, սպասենք նոր սյուպրիզների»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի համար հարցական է, թե ինչու միայն հասարակական ճնշումից հետո հայտնի դարձավ հնարավոր փաստաթղթի մասին։

«Բայց գուցե ստորագրել է, մենք չգիտե՞նք։ Մենք չիմացանք չէ՞, որ ինքը նոյեմբերի 9-ին պետք է կապիտուլյացիա ստորագրի։ Այս մարդիկ, խոսելով իրենց ժողովրդավարության, թափանցիկության մասին, իրականության մեջ տգետ են, գաղտնապահ և հայրենադավ»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։