Քոչարյանը ճիշտ է ասում՝ ճգնաժամային կառավարիչ է. ինքը ճգնաժամեր է ստեղծում, հետո էլ կառավարում դրանք. Լևոն Տեր-Պետրոսյան

Մանրամասներ

ա

Հայաստանի պետական մեքենան ջախջախված է․ ո՛չ ոստիկանությունն է իր գործն անում, ո՛չ դատարանները, ո՛չ տեղական ինքնակառավարման մարմինները, ոչ մեկը, բացարձակապես։ Այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Հայաստանի պետական մեքենան ջախջախված է․ ո՛չ ոստիկանությունն է իր գործն անում, ո՛չ դատարանները, ո՛չ տեղական ինքնակառավարման մարմինները, ոչ մեկը, բացարձակապես։ 1990 թվականին մենք այդպիսի վիճակ ստացանք, կոմունիստական կուսակցությունը բացարձակապես չէր տիրապետում երկրի իրավիճակին, գիշերները Երևանում ոնց որ ռազմաճակատ լիներ, ամեն կողմերից կրակում էին, մենք մի քանի ամիսների ընթացքում Աշոտ Մանուչարյանի, Վանո Սիրադեղյանի օգնությամբ ամբողջը վերականգնեցինք, մենք զինաթափ արեցինք բոլոր անօրինական զինյալ ջոկատները, մի մասին պարտադրեցինք, մյուս մասն էլ կամավոր ենթարկվեցին խորհրդարանի ազդեցության տակ գտնվող զինված ուժերին։

Հիմա այսօր պետական մեքենա գոյություն չունի․ ոստիկանությունը զբաղված է այս ընտրական բաներով, քրեական տարրերը ծաղկում են՝ գողություն, ավազակություն, սպանություններ։ Սա ինչի՞ց է գալիս, որովհետև ոստիկանությունը բացարձակապես ուրիշ բաներով է զբաղվում․ Հանրապետության հրապարակում ոստիկանության անձնակազմի կեսը ամիսներ շարունակ գտնվում էր այդտեղ, էլ ի՞նչ եք ուզում»,- պատասխանեց նախագահը։

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Ռոբերտ Քոչարյանի՝ ինքն իրեն տված բնորոշման մասին, ըստ որի Քոչարյանը ճգնաժամային կառավարիչ է, Տեր-Պետրոսյանն ասաց. «Այո-այո, ճիշտ է ասում, ճգնաժամային կառավարիչ է, ինքը ճգնաժամեր է ստեղծում, հետո էլ կառավարում դրանք»։

LIVE24.AM

24 ժամից այդ անբարոյականի ու իր ընտանիքի մասին այնպիսի փաստեր կհրապարակեմ, որ բոլորը կթքեն վրան

18+․ Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20–25 ռազմագերի ետ ստանա

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Եթե ես լինեի գերագույն հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...