Շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների՝ Մինսկի խմբի հովանու ներքո. ԱՄՆ կոչը՝ Հայաստանին ու Ադրբեջանին

Մանրամասներ

ա

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, որը տարածաշրջանային այցով Ադրբեջանում է, տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մասնակցել կլոր սեղանի։

Այս մասին տեղեկանում ենք Բաքվում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից։ Ռիքերը խոսել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերություններից, անդրադարձ կատարել նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին ու Արցախյան հակամարտությանը։

«Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումների կապակցությամբ, ներառյալ՝ ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինծառայողների ձերբակալմամբ ու վերջերս ականի վրա պայթելու հետևանքով երկու լրագրողների մահվամբ։

Շատ կյանքեր կորսվեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունում, և մենք անհանգստացած ենք, որ իրավիճակը սահմանին կարող է սրվել։

Մենք կոչ ենք անում կողմերին՝ արագ կարգավորել այդ միջադեպերը։ Միացյալ Նահանգները Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանի՝ չսահմանազատված հատվածում ցանկացած քայլ համարում է սադրիչ։

Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանի դեմարկացիայի հարցում ու կոչ ենք անում կողմերին՝ վերադառնալ իրենց նախկին դիրքերին, դադարեցնել չդեմարկացված սահմանի ռազմական ամրացումն ու ականների տեղադրումը»,- ասել է պետքարտուղարի տեղակալը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում որքան հնարավոր է՝ շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման հասնելու համար։

«Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների, ինչպես նաև մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ տարածաշրջանում հումանիտար կարիքները բավարարելու համար։ Բայց միայն հակամարտության խաղաղ կարգավորմամբ Հարավային Կովկասի ժողովուրդները կարող են իրականում ծաղկել ու բարգավաճել»,- ասել է Ֆիլիպ Ռիքերը։

LIVE24.AM

24 ժամից այդ անբարոյականի ու իր ընտանիքի մասին այնպիսի փաստեր կհրապարակեմ, որ բոլորը կթքեն վրան

18+․ Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20–25 ռազմագերի ետ ստանա

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Եթե ես լինեի գերագույն հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...

 

Այս մասին տեղեկացնում է՝ factor.am