Հեռացիր, ուղղակի փախիր, դա իմ վերջին բարեկամական խորհուրդն է քեզ

Ես հետդ աշխատել եմ, հիմա աշխատում եմ Սերժ Սարգսյանի հետ, տպավորություն ունեմ, որ գոմից եկել եմ ակադեմիա
Live24.am-ը ներկայացնում է

1

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի մասին արած այսօրվա հայտարարություններին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այ դասալիք, դու ո՞վ ես, որ պատերազմ հաղթած նախագահի, Արցախի հերոսի անունը փոխած արտասանես:

Ես հետդ աշխատել եմ, հիմա աշխատում եմ Սերժ Սարգսյանի հետ, տպավորություն ունեմ, որ գոմից եկել եմ ակադեմիա:

Մեղք ես, այ կապիտուլյանտ, էսքան մեղքի տակ կռացել, տձև չաղացել, քրտինքի մեջ վառվել, գարշահոտ ես գցել դաշտում:

Հեռացիր, ուղղակի փախիր, դա իմ վերջին բարեկամական խորհուրդն է քեզ»: