Տրդատ արքան չկարողանալով կնության առնել Հռիփսիմեին՝ հրամայեց սպանել բոլոր կույսերին

Հետագայում հենց այդ վկայարանների տեղերում կառուցվեցին Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Սուրբ Շողակաթ եկեղեցիները

1

Սուրբ Գայանեն՝ քրիստոնյա 37 կույսերից մեկը և Հռոմի Սուրբ Պողոս վանքի մայրապետը, ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք: Կայսրը, լինելով հեթանոս, հալածում էր քրիստոնյաներին: Բացի այդ, նա նաև ցանկանում էր կնության առնել կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չհամաձայնեց դառնալ նրա կինը։ Կույսերը փախչելով ապաստան գտան Հայաստանում՝ Վաղարշապատի մոտ գտնվող հնձաններում, որտեղ Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքը ցանկացավ կնության առնել Հռիփսիմեին: Հռիփսիմեին բերեցին պալատ, նրա հետ նաև Գայանեն եկավ, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել: Սակայն Տրդատն այդպես էլ չկարողացավ տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և այդպիսով հրամայեց սպանել բոլոր կույսերին:

Չարչարանքների մատնվեց նաև Գայանեն։ Եվ քանի որ այս պատմությունը տեղի էր ունենում Վաղարշապատում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելնելուն նախորդող օրերին, Գայանեի, ինչպես նաև մյուս կույսերի մարմինները, Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ինքն ամփոփեց տապանի մեջ և կնքեց արքունի, քահանայական-հայրապետական կնիքներով:

Հետագայում հենց այդ վկայարանների տեղերում կառուցվեցին Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Սուրբ Շողակաթ եկեղեցիները: Այս եկեղեցիները կանգուն են մինչ այսօր, դրանք նվիրական ուխտատեղիներ են յուրաքանչյուր հավատացյալի համար։

Պատմությունը մեզ ցույց է տալիս, որ, իսկապես, փշոտ է հավատքի հաստատման ճանապարհը։ Դեռևս դարերի խորքից եկող պատմությունները ևս ապացույցն են այն բանի, որ քրիստոնյայի ճանապարհը բնավ հեշտ չէ, այլ անցնում է մաքառումներով ու պահանջում զոհեր։ Երբեմն այդ զոհողությունը վերածվում է ինքնազոհության, ինչո՞ւ։ Նախ քանի որ հոգին է անմահ, ապա նաև քանի որ գոյություն ունեն մարմնից առավել գերադասելի արժեքներ։ Ահա, այդպիսի արժեքներից է նաև հավատքն առ Տերը։ Եվ նրանք, ովքեր ճանաչում են Աստծուն, պատրաստ են նաև դժվարությունների և կորուստների, քանի որ նրանց արդեն հայտնվել է կարևորագույնը՝ Աստված։

Այսպիսով՝ փորձությունների միջով անցնելիս խորհենք նրանց մասին, ովքեր ընտրություն կատարելիս բռնեցին անմահության ուղին՝ վերանալով իրենք իրենցից։

Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սուրբ Հռիփսիմյանց և Սուրբ Գայանյանց կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

qahana.am

LIVE24.AM

Ոչ թե Փաշինյանն է ստորագրել, այլ Քոչարյանը

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...

Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի առյուծով նկարն իր հետ տարել էր քարոզարշավի

Փաշինյանի ընտանիքին պահել են «պադվալում» ու ստիպել, որ էդ մարդը ստորագրի

Շորժայի հատվածում ադրբեջանցիները հարձակվել են հայ զինծառայողների վրա

Այս տեսանյութը հանգիստ կարող եք ճպցնել Նիկոլի ճակատին

Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս

Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք

Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա

Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել

Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք զոհերի ընտանիքներին, երկրին, ազգին, հասարակությանը, էթնոսին

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի