Փաշինյանը հույսը դրել է Ֆրանսիայի վրա. Հայաստանը նոր գլխավոր դաշնակից է փնտրում. Ռեգնում

Իրավիճակ

ա

Թերթ.am-ը հայտնում է, որ ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան, սյունակագիր,  Ստանիսլավ Տարասովը ծավալուն անդրադարձ է կատարել  Նիկոլ Փաշինյանի` օրերս Ֆրանսիա և Բելգիա կատարած այցերին` հրապարակելով «Հայաստանը նոր գլխավոր դաշնակից է փնտրում. Փաշինյանը հույսը դրել է Ֆրանսիայի վրա» վերտառությամբ հոդվածը:

Տարասովը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցերը միանգամից երկու եվրոպական մայրաքաղաք` Փարիրզ և Բրյուսել, ոչ միանշանակ արձագանք են առաջացրել Հայաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների վերլուծական հանրության շրջանում, որտեղ ուշադիր հետևում են Անդրկովկասում իրադարձությունների զարգացմանը:

Ընդ որում, ըստ Տարասովի, արվող եզրակացությունները բավականին տարբեր են, սակայն ունեն մեկ ընդհանրական գիծ առ այն, որ Եվրոպայում Փաշինյանի հայտնվելը  կապված է Հայաստանի ներքաղաքական կյանքում բուռն գործընթացներով, որոնք վերաբերում են հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Երկիրը ծանր օրեր է ապրում. հանրությունն ու քաղաքական ուժերը փորձում են իմաստավորել այն, ինչ երկրում կատարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջան-Հայաստան-ՌԴ եռակողմ հայտարարության ստորագումից ի վեր: Ոչ վաղ անցյալում Երևանում զանգվածային բողոքի ակցիաներ էին` ԼՂ-ի շուրջ` տարածքային կորուստների հանգեցրած համաձայնագրի պատճառով Փաշինյանի հրաժարականի պահանջով: Բարդ գործընթացներ էին ընթանում նաև ընդդիմադիր ճամբարում»,-գրում է Տարասովը` հիշեցնելով 17 ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան: Հեղինակը նշում է, որ այժմ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները ստեղծել են նախընտրական դաշինք, որը կայանալիք ընտրություններում կլինի գործող իշխանության գլխավոր մրցակիցը:

«Ընդ որում, մինչև վերջերս որևէ քաղաքական ուժ Հայաստանում հանդես չէր գալիս նոյեմբերի 9-ի հայտարարության դեմ և ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը կողմ: Սակայն Սյունիքում սահմանային ճգնաժամից հետո նոր կարևոր նրբություններ են ի հայտ եկել:

Հայաստանը կրիտիկական է ընդունել Մոսկվայի արձագանքը, որն ուղղված էր Հայաստանի` օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելուն, մինչդեռ այս ուղղությամբ զգալի ակտիվացել է Ֆրանսիան` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը: Տեղեկություններ են հայտնվել առ այն, որ Ֆրանսիան կարող է աջակցություն ցուցաբերել Երևանին հարցը ՀԱՊԿ տիրույթից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխելու համար: Իր հերթին, Փաշինյանն առաջարկել է ՌԴ-ից և այլ երկրներից դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որտեղ, նրա խոսքով, պահպանվում է «լարված մթնոլորտ»: Սկսեցին խոսել այն մասին, որ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության կարգադրությամբ` ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները մտադիր են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան` նպատակ ունենալով հստակեցնել հետպատերազմյան ժամանակահատվածում գործողությունների ծրագրերը: Դեպքերի նման զարգացումն օբյեկտիվորեն Հայաստանում դիմակայող կուսակացությունները բաժանել են երկու ճակատի` ռուսամետ և արևմտամետ: Հենց այս համատեքստում են Փաշինյանի այցերը Փարիզ և Բրյուսել տրամաբանական թվում:

Եվ այստեղ նորից շատ կարևոր նրբություն է: Թուրքական Habertürk պարբերականի գնահատմամբ`«չնայած Փաշինյանը և այլ պաշտոնատար անձինք որոշ կտրուկ հայտարարություներ են անում, նրանք իրականում ցանկանում են պահպանել Բաքվի հետ երկխոսության հիմքը` դրան տալով «սահմանային տարածաչափություն», ինչը ներառված չէ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունում` չնայած, որ Ռուսաստանը Բաքվին և Երևանին առաջարկել է հանձնաժողով ստեղծել»: Իսկ ավելի լայն համատեքստում, հայկական «Ժամը» թերթի գնահատմամբ, «Փաշինյանը փորձում է խնդիրն ինտեգրել հիմնարար կոնֆլիկտում, որը սահմանում է վերջին երկու տասնամյակում միջազգային քաղաքականությունը` Ռուսաստանի և Արևմուտքի միջև տարաձայնությունների սրումը, ինչի հետցնցումները զգացվում են նաև մեր տարածաշրջանում»:

Իսկ եթե վերադառնանք Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցություններին, որոնց մանրամասներն անհայտ են մնացել, ապա հանրային տիրույթում ամեն ինչ անցավ առանց սենսացիաների:

«Ֆրանսիան պահանջում է ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի հետ սահմանամերձ հատվածներից: Ֆրանսիան համերաշխ է Հայաստանի հետ և աջակցում է նրան»,-ասել է Մակրոնը` վերահաստատելով այն, ինչը նախկինում էլ էր ասել: Բայց մի՞թե Փաշինյանը դրա համար էր Փարիզ գնացել: Կոնկրետ ի՞նչ է նա կարող ցույց տալ իր ընտրազանգվածին թեկուզ միայն  Ադրբեջանի հետ իրավիճակի կարգավորման ծրագրի իրագործման մասով: Հատակապես որ Երևանում այն կարծիքին են, որ  Ադրբեջանի հետ սահմանների հստակեցումը միջազգային ուժերի հովանու ներքո կարող է սկսվել միայն այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն հայելային կերպով հետ քաշեն զորքերը դեպի ելման դիրքեր: Ադրբեջանը Փաշինյանի գաղափարներին չի արձագանքում և աջակցություն է հայտնում ռուսական կողմի` Հայաստանի հետ սահմանազատում անցնացնելու առաջարկին, սակայն միևնույն ժամանակ երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու սկզբունքով: Իսկ Մոսկվայում սպասում են` երբ կպայմանավորվեն երկու մայրաքաղաքները:

Բայց ինչպես էլ որ լինի, ըստ նախանշանների, Հայաստանում կայանալիք ընտրական քարոզարշավը կունենա Փաշինյանի և Քոչարյանի միջև աշխարհաքաղաքական դիմակայության նկատելի նրբերանգներ: Առաջինը տարբերակներ է փնտրում ինչ-որ մեկի միջոցով Հայաստանում ՌԴ-ի դիրքերը հավասարակշռելու համար: Կստացվի՞ նրա մոտ»,-եզրափակել է Տարասովը:

LIVE24.AM

Շորժայի հատվածում ադրբեջանցիները հարձակվել են հայ զինծառայողների վրա

Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս

Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք

Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա

Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել

Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք զոհերի ընտանիքներին, երկրին, ազգին, հասարակությանը, էթնոսին

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի